ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+17 °C
««Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի սխալ տեղադրման պատճառով». Վերմիշյան. «ՀԺ»
09:55, 11.01.2020 | mamul.am
7329 | 0

«Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,-ասել է նա:

Վերմիշյանը նշել է, որ ցնցումը եղել է շենքի մի փոքր հատվածում՝ մոտ 200 քմ վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը: «Սարքը անսարք էր, հիմա այն ընդհանրապես անջատեցին, հոսանքազրկեցին: Կփոխեն, որեւիցե վտանգ չկա, շատ արագ արձագանքել են»,- ասել է նա:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր