ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Իրանի ՀՕՊ համակարգի սխալները՝ #Boeing-ի կործանման հիմնական պատճառ․ #Bloomberg
15:20, 13.01.2020 | mamul.am
7818 | 0

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ամիր-Ալի Խաջիզադեի խոսքով՝ ՀՕՊ համակարգի օպերատորն ինքնաթիռը ճանաչել է որպես թևավոր հրթիռ: Teal Group հետազոտական ընկերության ավագ վերլուծաբան Սթիվեն Զալոգան էլ նշել է, որ օպերատորը նախքան գործողության մեկնարկը, պետք է հաստատում ստանար, բայց կապն ընդհատվել է, և նա ուներ 10 վայրկյան որոշում կայացնելու համար, գրում է Bloomberg-ը:

Հիշեցնենք, որ Boeing 737-800 օդանավը հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել Թեհրանում, որի հետևանքով զոհվել էր 176 մարդ։
Իրանը խոստովանել էր, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:

CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության իր աղբյուրներին, նշում է, որ ինքնաթիռը գնդակոծվել է «ցամաք-օդ» դասի SA-15 հրթիռներով:

Ըստ Զալոգայի, այս հրթիռներն ունեն ինքնաթիրախավորման համակարգ, որը նախատեսված է պատերազմական գոտիներում օգտագործելու համար և չի կարող ինքնուրույն տարբերակել մարդատար ինքնաթիռը հրթիռից կամ կործանիչից: Հետևաբար, ըստ փորձագետի, այդ հրթիռներն օգտագործող երկրների ՀՕՊ համակարգը պետք է կարողանա հետևել քաղաքացիական ավիացիային պատկանող ինքնաթիռներին: Նման պայմաններում օպերատորները պետք է սպասեն թույլտվության բարձրագույն մարմիններից՝ համապատասխան թիրախները խոցելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր