Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Վալերի Բգանբան՝ պետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հրաժարականից հետո: Ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանի նիստում հաստատվել է Խաջիմբայի հրաժարականը. 35 պատգամավորից ներկա է գտնվել 34-ը: Նախագահի հրաժարականի օգտին քվեարկել է 32 պատգամավոր, դեմ` երկուսը: Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահահական ընտրությունները նշանակել է մարտի 22-ին: |