ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչու լարվեցին Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները. Հրաչյա Հակոբյանի պարզաբանումը
00:20, 14.01.2020 | mamul.am
7572 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor TV-ի եթերում նշել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառներից մեկը նաև վարչապետ Փաշինյանի ընտանիքի շուրջ տարածվող ապատեղեկատվություններն էին, որոնց հեղինակն, ըստ «Հայկական ժամանակ»-ի, հենց Վանեցյանն էր:

«Պաշտոնանկության պատճառներից էր նաև այն, որ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել՝ այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե՝ սուտ քարոզչություն անելը»:

Հարցին, թե ինչո՞ւ լարվեցին Փաշինյանի և Վանեցյանի հարաբերությունները` Հակոբյանն ասել է. «Վանեցյանի մանկության ընկեր Արա Սաղաթելյանը համոզել է նրան, որ ինքն այսուհետ ավելի բարձր վարկանիշ ունի, քան Նիկոլ Փաշինյանը, և կարող է հայտ ներկայացնել քաղաքականություն մտնելու»:

Մանրամասները` տեսանյութում:

«Վանեցյանի ընկերը համոզել էր, որ ինքն ավելի բարձր վարկանիշ ունի, քան՝ Փաշինյանը և կարող է քաղաքական հայտ ներկայացնել». Հ. Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր