ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Նիկոլ Փաշինյանն ուզում է ցրել խորհրդարանը. «Հրապարակ»
09:25, 14.01.2020 | mamul.am
12611 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրեն հեռու է պահում կուսակիցներից։ Նրա Ամանորը շնորհավորելու, կառավարական ամառանոց գնալու իրավունքից օգտվել են «ընտրյալները»` Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը։

«Պառլամենտը ցրելու ցանկությունը, որը տևական ժամանակ առկա էր Նիկոլի մոտ, վերջին շրջանում ավելի հիմնավոր է դարձել՝ ֆրակցիան անվերջ «պադստավա» է անում նրան, Մակունցն ու Սիմիդյանը ողջ օրը զբաղված են պատգամավոր դաստիարակելու գործով։ Օրերս էլ Կարեն Սարուխանյանին են կանչել «լինչի»։ Եթե առաջ Նիկոլը զգուշացրել էր` ֆրակցիայից դուրս եկողը մանդատը պետք է վայր դնի, այլապես պառլամենտը կցրի, հիմա արդեն սպասում է կուսակցությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Ի դեպ, հակված չէ 88 պատգամավոր ունենալ, փորձելու է ադեկվատ, մոբիլ թիմ ձևավորել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր