ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել․ #TheGuardian
20:15, 14.01.2020 | mamul.am
11421 | 1

2019 թվականին Համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել, գրում է The Guardian-ը:

Մինեսոտա նահանգի Սբ․ Թոմաս համալսարանի պրոֆեսոր Ջոն Աբրահամը նշում է, որ օվկիանոսների տաքացումը հանգեցնում է ավելի ուժգին փոթորիկների հայտնվելուն և խաթարում է ջրի ցիկլը, ինչը նշանակում է ավելի շատ ջրհեղեղներ, երաշտներ և անտառային հրդեհներ, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացում:
«Օվկիանոսը հենց այն է, ինչը մեզ հայտնում է, թե որքան արագ է տաքանում Երկիրը: Մենք պարզեցինք, որ 2019 թվականը ուսումնասիրությունների պատմության մեջ ոչ միայն ամենատաքն է եղել, այլ նաև ցույց է տվել մեկ տասնամյակի ընթացքում ամենամեծ տաքացման աճը»,-նշում է Աբրահամը:

Գիտնականները ակնկալում են, որ մինչև դարի վերջ օվկիանոսի մակարդակի բարձրացումը կլինի մոտ մեկ մետր, ինչը կհանգեցնի ամբողջ աշխարհում մոտ 150 միլիոն մարդու տեղահանմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր