ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն ստորագրել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի առաջին մասը․ #Regnum
14:10, 16.01.2020 | mamul.am
7789 | 0

ԱՄՆ-ն և Չինաստանը ստորագրել են առևտրային համաձայնագրի առաջին մասը։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, այն նաև հեռարձակվել է Սպիտակ տան ֆեյսբուքյան էջում, գրում է Regnum գործակալությունը:
Առևտրային համաձայնագրի փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ պետխորհրդի փոխվարչապետ Լի Հյուի կողմից։
Այսպիսով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Պեկինը երկու տարվա ընթացքում 200 միլիարդ դոլար արժեքով ձեռք կբերի ամերիկյան արտադրության ապրանքներ և ծառայություններ: Փոխարենը, Միացյալ Նահանգները կչեղարկի չինական ապրանքների նկատմամբ նախկինում կիրառված տուրքերը: Այնուամենայնիվ, ինչպես հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, դա տեղի չի ունենա նախքան կողմերը կմշակեն և կստորագրեն առևտրային համաձայնագրի երկրորդ մասը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր