Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 498.43, EUR 548.22, RUB 6.40, GBP 608.88
+8 °C, +5 °C ... +12 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ
22:35, 16.01.2020

Ամանորի նախաշեմին` 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետից օգտվելիս` բաժանորդները նախապատվությունը տվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին, որի արդյունքում LTE թրաֆիկը գրանցել է քառապատիկ աճ: Մասնավորապես, ռեկորդային է եղել Երևանի տարածքում 4G/LTE թրաֆիկի մասնաբաժինը, որն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 72%:

Ամանորի նախաշեմին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին և 2020թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 69 մլն րոպե, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է շուրջ 3% աճ: Նշված օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է շուրջ 8.3 մլն կարճ հաղորդագրություն՝ ապահովելով շուրջ 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, և 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020թ. հունվարի 1-ին, մեսինջերների միջոցով միմյանց հետ շփվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 500 հազարը:

2019 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2019-ի վերջի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 1070 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 78.3%-ին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր