Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+10 °C, +7 °C ... +12 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ֆրանսիայում 187 հազար մարդ մասնակցել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին․ #LeFigaro
12:10, 17.01.2020

Ֆրանսիայում 187 հազար մարդ մասնակցել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին, հաղորդում է Le Figaro պարբերականը՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:

Նշվում է, որ Փարիզում ցույցին մասնակցել է 23 հազար քաղաքացի:

Ֆրանսիայի ամենամեծ արհմիությունը՝ Աշխատանքի գլխավոր դաշնակցությունը (CGT) ներկայացրել է այլ թվեր: Ըստ արհմիության՝ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է առնվազն 250.000 ցուցարար: Ցույցեր են անցկացվել մի քանի քաղաքներում՝ ներառյալ Մարսելում, Թուլուզում և Սեն-Նազիրում: Ըստ նախարարության տվյալների, հունվարի 9-ին ավելի շատ քաղաքացիներ են մասնակցել ցույցերին՝ 452 հազար մարդ, որից 56 հազարը միայն մայրաքաղաքում:
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական նախագիծը: Նա հայտնեց, որ չնայած կենսաթոշակային տարիքը մնում է անփոփոխ` 62 տարեկան, եթե աշխատողը մինչև 64 տարին լրանալը թոշակի անցնի, վճարումներն ավելի քիչ կլինեն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր