ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից». Տիգրան Ավինյան
11:20, 20.01.2020 | mamul.am
3788 | 0

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը և Չինաստանն էլ ավելի մոտ դարձան. երեկ (հունվարի 19-ին) ուժի մեջ մտավ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչև 90 օր ժամկետով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր