ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իշխող խմբակցությունը, իր վախերից ելնելով, սահմանափակում է խորհրդարանական ուժի իրավունքը». Դավիթ Խաժակյան
11:20, 22.01.2020 | mamul.am
3459 | 1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, այսօր՝ ժամը 12։00-ին, ԱԺ 134-րդ սենյակում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրում է բրիֆինգ՝ իշխող խմբակցության կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը տապալելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։

Սա աննախադեպ գործընթաց է, երբ իշխող խմբակցությունը, իր վախերից ելնելով, արհեստականորեն սահմանափակում է խորհրդարանական ուժի սահմանադրական իրավունքը և փակում հնարավորության այն դուռը, որով պետք է համակողմանի բացահայտվեին կոռուպցիոն և ոչ իրավաչափ գործընթացը քաղաքապետարանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր