Իսպանիան կարող է դառնալ եվրոպական առաջին երկիրը, որը մինչև 2027 թվականն ամբողջովին կհրաժարվի ածուխ վառող էլեկտրակայաններից, գրում է Bloomberg-ը: Ներկայում Իսպանիան ակտիվորեն անցում է կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ 2019-ին այս միջոցով ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է 38%: Հունվարի սկզբին երկրի իշխանությունները հավանություն են տվել Իսպանիայի կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում արտակարգ իրավիճակների մասին Հռչակագրի ընդունմանը, համաձայն որի՝ երկրում կշարունակվի անցումը դեպի վերականգնվող էներգետիկայի: Այն ամբողջությամբ կավարտվի մինչև 2050-ը: Իսպանիան, ամենայն հավանականությամբ, կդառնա եվրոպական առաջին երկիրը, որն ամբողջովին կհրաժարվի ածուխից: Համեմատության համար նշենք, որ Գերմանիան փակելու է ածուխ վառող էլեկտրակայանները միայն մինչև 2038-ը: Ներկայումս Իսպանիան առաջ է անցնում Գերմանիայից` ածուխի այրման արդյունքում ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժնի անկման տեմպերի առումով։ 2019-ին Իսպանիայում ածուխի մասնաբաժինն էներգետիկ ոլորտում կրճատվել է 70%-ով, իսկ Գերմանիայում 28%-ով: |