Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.17, EUR 574.15, RUB 6.60, GBP 634.70
+18 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի
09:00, 24.01.2020

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի. հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` գրադարանի բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանը, Կեսարիայի նահանգապետ Շահմուս Գյունայդընը, քաղաքապետ Մեմդուհ Բյույուքքըլըչը, վարչական շրջանների մի շարք ղեկավարներ և տեղի բնակիչներ:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր