ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է նոր վիրուսներ՝ 15 հազար տարեկան սառույցի նմուշներում: Հետազոտողները նախազգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը, որի պատճառով սառցադաշտերը արագ հալչում են, կարող են նախկինում անհայտ վարակիչ ագենտներ ի հայտ բերել՝ շրջակա միջավայրում, հայտնում է Science Alert-ը: Մասնագետները երկու սառցե միջուկների նմուշներ են հետազոտել՝ վերցված տիբեթական սառցադաշտից՝ 50 մետր հորատանցք բացելով։ Մանրէաբանական նմուշառումը և գենետիկական վերլուծությունը օգնել են հայտնաբերել վիրուսների 33 խմբեր, այդ թվում` 28 անհայտ վիրուս: Նրանցից 18-ը ներառում են Methylobacterium, Sphingomonas և Janthinobacterium մանրէները: Ըստ գիտնականների, իրենց աշխատանքի արդյունքները նպաստում են սառույցի շերտերում միկրոօրգանիզմների և վիրուսների նմուշառման արդյունավետ մեթոդների մշակել: Առաջին անգամ մասնագետները պատկերացում են ստացել վիրուսների գենոմի մասին, որոնք ապրել են 520 և 15 հազար տարի առաջ: |