ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչությունը հայտնել է, որ պատշաճ կերպով ուսումնասիրություն կանցկացնի Կոլցովոյի օդանավակայանում (Եկատերինբուրգ) տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այսօր առավոտյան` տեղական ժամանակով ժամը 7։35-ին, Airbus А320-ը մեկնել է օդանավակայանից, բայց մոտ մեկ ժամ հետո ստիպված է եղել վերադառնալ։ Ինքնաթիռում եղել է 65 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ։ Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է՝ շասսի անսարքության ազդանշանի միացման պատճառով։ Ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է РБК-ն։ |