«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցն արձագանքել է Երևանի քաղաքապետի Մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին։
«Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մի քանի օր շարունակ հիշատակում է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը։
Հակոբ Կարապետյան, դուք այդքան ունիվերսալ խոսնա՞կ եք, որ կես դրույքով էլ պատգամավորի վերաբերյալ գրառմանն եք արձագանքում։ Առաջարկում եմ ձեր գործով զբաղվել և աշխատել քաղաքապետի գործունեության թափանցիկության վրա։ Ձեզ, որ չենք հիշեցնում ձեր հրապարակային կեղծ հերքումները, չի նշանակում, որ այսպիսի վարքագիծ պետք է դրսևորեք»։