Բաղդադում «կանաչ գոտու» հրթիռակոծման հետևանքով՝ (ամերիկյան դեսպանատան տարածք) երեք մարդ է վիրավորվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է իրաքյան Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության ծառայության աղբյուրը: Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր մեկ զոհի մասին: Դեպքից հետո Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին հանձնարարել է երկրի անվտանգության ուժերին ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների կրկնությունը: Նա հարձակումն անվանել է «անհատների կողմից գործած անպատասխանատու գործողություն»՝ շեշտելով, որ այս հարձակումը «կարող է հանգեցնել լուրջ հետևանքների»: Իրաքի վարչապետը նաև հավելել է, որ կարգադրել է «հետաքննություն անցկացնել, գտնել հարձակման մեջ ներգրավվածներին և դատական գործի հարուցել»: Վերջին ամիսներին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը բազմիցս հարձակման է ենթարկվել տարբեր եղանակներով, սակայն հրետակոծման ժամանակ առաջին անգամ հրթիռներն ընկել են ուղղակիորեն դիվանագիտական առաքելության տարածքում: Հունվարի 26-ին այս հրետակոծությունը յոթ օրվա ընթացքում երկրորդն է: Հունվարի 20-ին դեսպանատան մոտ երեք հրթիռ է ընկել: |