«Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության անդամներն ու նրանց կողմնակիցներն ակցիա են անցկացրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով արգելել երկրում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) և ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (The National Democratic Institute) գործունեությունը: Այս կազմակերպությունները Վրաստանում իրականացնում են հասարակական կարծիքի ուսումնասիրություններ: Հարցման արդյունքների նկատմամբ անվստահությունն առավել հաճախ արտահայտվում է իշխանության ներկայացուցիչների կողմից: |