ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Մասքը մեկ ժամում հարստացել է 2,3 մլրդ դոլարով` #Tesla-ի բաժնետոմսերի արժեքի բարձրացման շնորհիվ. #Bloomberg
15:45, 30.01.2020 | mamul.am
9110 | 0

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla կազմակերպության բաժնետոմսերի գինն աճել է, երբ ընկերությունը ներկայացրել է 2019 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքները, գրում է Bloomberg-ը: Արդյունքները գերազանցել են 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշները և վերլուծաբանների կանխատեսումները: Եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 7,384 միլիարդ դոլար՝ ակնկալվող 7,02 միլիարդ դոլարի դիմաց, իսկ ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի համար կազմել է 2,14 դոլար (կանխատեսվել էր 1,72 դոլար): Ըստ Bloomberg-ի փորձագետների՝ ընկերության բաժնետոմսերի մոտ մեկ հինգերորդը պատկանում է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքին, ով ընդամենը մեկ ժամում իր կարողությունն ավելացել է 2,3 մլրդ դոլարով, որը կազմել է մոտ 36 միլիարդ դոլար:

2019-ի վերջին եռամսյակի ընթացքում Tesla-ն վաճառել է ավելի քան 112 հազար մեքենա, ինչը լավագույն արդյունքն է ընկերության պատմության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր