ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Բեզոսը 15 րոպեում 13 մլրդ դոլարով ավելացրել է իր ունեցվածքը․ #Bloomberg
10:20, 31.01.2020 | mamul.am
9495 | 0

Ամերիկյան Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը 15 րոպեի ընթացքում ավելացրել է իր ունեցվածքը 13,2 միլիարդ դոլարով, գրում է Bloomberg-ը:

Հունվարի 30-ին Amazon-ի բաժնետոմսերը կտրուկ թռիչք են գրանցել 12%-ով՝ հասնելով մինչև 2.1 հազար դոլարի (այնուհետև փոխարժեքը փոքր-ինչ նվազել է): Արժեքորոշումը բարձրացվել է ընկերության հաջող եռամսյակային զեկույցի շնորհիվ, որը, ըստ Bloomberg-ի, «ջարդուփշուր արեց» վերլուծաբանների կանխատեսումները: Մասնավորապես, Amazon-ն իր զեկույցում նշում է, որ գրանցել է 87.4 միլիարդ դոլարի շահույթ, մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է 6,47 դոլար (փորձագետները կանխատեսում էին 4,11 դոլար): Այսպիսով, Բեզոսի ունեցվածքն ավելացել է, քանի որ նրան են պատկանում է Amazon-ի բաժնետոմսերի 12%-ը։ Բեզոսի կարողությունը կազմել է 129,5 միլիարդ դոլար: Bloomberg-ը պարզաբանում է, որ այդ փոփոխությունները դեռ չեն արտացոլվել նրա միլիարդատերերի ինդեքսի վարկանիշում։ Ներկա պահին Forbes-ը Բեզոսի ունեցվածքը գնահատում է 116 միլիարդ դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր