ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 213-ի
11:15, 31.01.2020 | mamul.am
8942 | 1

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 213-ի, հիվանդացածների թիվը՝ 9692-ի, հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական հանձնաժողովին:
«Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 213-ի, նրանցից 204-ը մահացել են համաճարակի էպիկենտրոնում՝ Հուբեյ նահանգում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միայն Հուբեյ նահանգում, որի մայրաքաղաքն Ուհանն է, 804 մարդ գտնվում է ծանր վիճակում, ևս 290-ը՝ ծայրահեղ ծանր:
Նախօրեին ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամփոփելով արտահերթ խորհրդակցության արդյունքները, հայտարարել է հասարակական առողջապահության բնագավառում արտակարգ դրության մասին, որն ունի միջազգային նշանակություն: Չինական կորոնավիրուսով հիվանդությունները գրանցվել են Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր