ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Էրդողանը հնչեցրել է Սիրիայում ռազմական նոր գործողություն սկսելու պայմանները
19:35, 31.01.2020 | mamul.am
8488 | 0

Հունվարի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ կանխելու Սիրիայի Իդլիբ նահանգի էսկալացիոն գոտում հարձակումները: Այս հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Անկարայում, որը հեռարձակվել է NTV-ի կողմից:
«Եթե Իդլիբում չկարգավորվի իրավիճակը, ապա մենք կշարունակենք գործել: Մենք անկեղծորեն ցանկանում ենք Սիրիայում կայունության հաստատում: Քաղաքական գործընթացը պետք է արագ և արդար իրականացվի: Մենք չենք ամաչի անել այն ամենը, ինչ պահանջվում է, նույնիսկ կկիրառենք ուժ»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Էրդողանին, հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելուն՝ Իդլիբում իրավիճակի սրման պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր