ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 259-ի
11:20, 01.02.2020 | mamul.am
9824 | 0

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 259-ի, հիվանդացածների թիվը՝ 11․700-ի, հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին: Ավելի վաղ Ванъи տեղեկատվական պորտալը, վկայակոչելով տարածաշրջանային իշխանությունների տվյալները, հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց ՝ վարակվածների թիվը գերազանցել է 11,1 հազարը, մահացել է 258-ը:

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հայտնաբերված հիվանդությունների քանակով առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Հուբեյ նահանգը (վարակի ավելի քան 7,1 հազար դեպք, մահվան 249 դեպք), որը համարվում է հիվանդության տարածման կենտրոնը: Հուբեյին հաջորդում են Չժենցզյան (մահվան 537 դեպք), Գուանդուն, (Հարավային Չինաստանում) վարակի 436 դեպք և Հենան (վարակի 352 դեպք, մահվան 2 դեպք) նահանգները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր