ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել ՌԴ-ում
11:30, 01.02.2020 | mamul.am
11237 | 0

Կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել ՌԴ Տյումենի շրջանում և Տրանս-Բայկալ երկրամասում: Հիվանդները Չինաստանից Ռուսաստան ժամանած ուսանողներ են: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ այժմ նրանք բուժում են ստանում և ամբողջովին մեկուսացված են: Ուսանողների հետ շփված անձանց մոտ կորոնավիրուսի վարակի նշաններ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների առաջին երկու դեպքերը ՌԴ-ում արձանագրվել էին հունվարի 31-ին՝ Չինաստանում վիրուսի տարածումից ուղիղ մեկ ամիս անց: Ավելի վաղ ՌԴ-ն փակել էր Չինաստանի հետ սահմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր