ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Սենատն արգելափակեց վկաներին հրավիրելու հարցը և իմպիչմենթի վերաբերյալ ապացույցների հավաքագրումը
15:25, 01.02.2020 | mamul.am
7920 | 0

Սենատորները դեմ քվեարկեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարության ընթացքում վկաներին Սենատ հարցաքննության հրավիրելուն և նոր ապացույցների հավաքագրելուն, հայտնում է Reuters-ը:

Վկաներին Սենատ հրավիրելուն դեմ էին քվեարկել 51, կողմ՝ 49 սենատոր: Նախագծի հաստատման համար Դեմոկրատները պետք է հավաքեին Կոնգրեսի վերին պալատի 100 ձայնից առնվազն 51-ը: Հատկանշական է, որ այս նախաձեռնության ջատագովների թվում էին Հանրապետական կուսակցության երկու անդամ՝ Սյուզան Քոլինզը (Մեյն նահանգ) և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին (Յուտա նահանգ):

Գործակալության տվյալներով՝ այս որոշումը «մաքրեց Թրամփի հավանական արդարացման ճանապարհը», ինչը կարող է տեղի ունենալ մոտակա օրերին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր