ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Պատմության մեջ առաջին անգամ արհեստական բանականությունը դեղամիջոց է ստեղծել․ #TheTelegraph
00:30, 02.02.2020 | mamul.am
12568 | 0

Պատմության մեջ առաջին անգամ արհեստական բանականությունը դեղորայք է ստացել, հայտնում է The Telegraph-ը:

Exsledgeia կենսատեխնոլոգիական արհեստական բանականության համակարգի կողմից մշակված դեղամիջոցը նախատեսված է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բուժման համար:

Հայտնի է, որ դեղամիջոցն այժմ մարդկանց վրա փորձարկման փուլի նախաշեմին է: Այն համարվում է մեծ ձեռքբերում բժշկության ոլորտում:

Գիտնականները նշում են, որ սովորաբար նման դեղորայք ստանալու համար անհրաժեշտ է լինում 4,5 տարի: Արհեստական բանականությանը հաջողվել է այն ստանալ 12 ամսից էլ պակաս ժամանակահատվածում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր