ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Լոռու մարզում 50 մարդ է թունավորմամբ տեղափոխվել հիվանդանոց
21:40, 05.02.2020 | mamul.am
22048 | 0

Լոռու մարզում վերջին օրերին թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Դեռ հունվարի 27-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել աղիքային ինֆեկցիայով վարակված 7 քաղաքացի, հաջորդ օրը՝ ավելի քան 10 քաղաքացի: Այսօր առավոտյան թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվածների թիվը ինֆեկցիոն հիվանդանոցում հասել է 50-ի: Տուժածների մի մասն արդեն կեսօրին դուրս է գրվել:

Հիվանդանոց դիմած քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են էկլեր տեսակի խմորեղենից: Նրանց մոտ նկատվել է փսխում, փորլուծություն, բարձր ջերմություն: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը:

Տուժածները էկլերը ձեռք են բերել մարզի տարբեր խանութներից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր