ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Արքայազն Էնդրյուն հրաժարվել է իրեն ծովակալի կոչում շնորհելուց՝ սկանդալի պատճառով․ #DailyExpress
23:10, 07.02.2020 | mamul.am
8930 | 0

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II-րդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն որոշում է կայացրել ժամանակավորապես հրաժարվել իրեն ռազմածովային ուժերի ծովակալի կոչում շնորհելուց՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի շուրջ սկանդալի պատճառով, գրում է Daily Express-ը: Ռազմածովային ուժերի ծովակալի կոչումը նրան պետք է շնորհվեր ծննդյան 60-ամյակի (փետրվարի 19-ին) կապակցությամբ` հին ավանդույթի համաձայն, ըստ որի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամները պետք է զինվորական ծառայության մեջ գտնվեն: Սակայն, Բուքինգհեմյան պալատի անանուն ներկայացուցչի խոսքով, արքայազն Էնդրյուին խորհուրդ է տրվել հրաժարվել ծրագրված կոչումից, քանի դեռ նա չի կարող լիովին վերսկսել իր պաշտոնական պարտականությունների կատարումը որպես թագավորական ընտանիքի անդամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր