ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Անգելա Մերկելը մնացել է առանց իրավահաջորդի. #Focus
17:10, 10.02.2020 | mamul.am
8654 | 0

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը կուսակցության նախագահությանը հայտարարել է, որ չի ցանկանում 2021 թվականին Գերմանիայի խորհրդարանական հաջորդ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը կանցլերի պաշտոնի համար։ Այս մասին հայտնել է Focus-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Քրամփ-Կարենբաուերը նաև կուսակիցներին հայտնել է, որ լքում է միության առաջնորդի պաշտոնը: Ըստ տեղացի դիտորդների գնահատականի, ներկա պահին կանցլերի պաշտոնի ֆավորիտ է Հյուսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկարամասի վարչապետ Արմին Լաշետը:

Մինչդեռ Bild-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում է, որ Քրամփ-Կարենբաուերի որոշումը Մերկելի համար անակնկալ է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր