ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1016-ի․ վարակակիր է 42.638 մարդ
10:25, 11.02.2020 | mamul.am
9459 | 0

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1016-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 42.638 դեպք, 37.726 մարդ բուժում է ստանում, ծանր վիճակում է 7.333 քաղաքացի, ևս 3996 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Չինական մի քանի հարյուր ընկերություններ ստիպված են եղել դիմել բանկերին վարկեր տրամադրելու համար` կորոնավիրուսների բռնկման հետևանքները մեղմելու համար:
Կորոնավիրուսի հետևանքով 17%-ով անկում են ապրել նավթի գները: Ոչ թռչնագրիպի (H5N1), և ոչ «խոզի գրիպի» (H1N1) դեպքում 2009 թվականին հիվանդությունները նման ազդեցություն չեն ունեցել բնական պաշարների գնանկման վրա։ Միայն 2003-ին «ատիպիկ թոքաբորբի» բռնկումն է ազդել նավթի գների իջեցման վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր