Բելառուսը չի հրաժարվի Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի ձեռք բերումից, նույնիսկ, եթե նավթի գինը ավելի թանկ լինի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է BelTA-ն: Նրա խոսքով՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վերջինս կասկած է հայտնել, որ Բելառուսը կշարունակի նավթ գնել երրորդ երկրներից, քանի որ այն ավելի թանկ է, քան ռուսականը: Սակայն, ըստ Լուկաշենկոյի, Մինսկը կշարունակի դիվերսիֆիկացնել գնումները: «Խուսափելու համար ամեն տարի դեկտեմբերի 31-ին ծնկի գալը ՌԴ-ի առջև»,- հայտարարել է նա: |