Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1770-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: 10.800 մարդ վերականգնվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 70․500 մարդ վարակակիր է համարվում։ Ըստ թարմացված տվյալների՝ երկրում կորոնավիրուսների համար պաշտոնական մահացության մակարդակը 2.5% է՝ նախորդ օրվա 2,43%-ի փոխարեն: Նախորդ շաբաթվա ընթացքում ՉԺՀ իշխանությունները ձեռնարկել են նոր միջոցներ՝ վիրուսի տարածումը կանգնեցնելու համար: Հուբեյ նահանգում սահմանափակվել է ճանապարհային երթևեկությունը: Բացառություն են կազմում շտապօգնության մեքենաների, ոստիկանության, հրշեջ փրկարարական ջոկատների համար: Ուհանի բնակիչներին արգելվում էր առանց հատուկ թույլտվության լքել իրենց թաղամասերը: |