Կորոնավիրուսով բռնկված Ուհան քաղաքի ժամանակավոր հոսպիտալներից մեկի գլխավոր բժիշկը մահացել է: Մահվան պատճառը COVID19 կորոնավիրուսով վարակվածությունն է դարձել: Նա մահացել է այսօր՝ փետրվարի 17-ին՝ դառնալով այս վարակից մահացած առաջին գլխավոր բժիշկը: Մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվն անցնում է 10,5 հազարը, մահացել է 1770 մարդ: Չինաստանի սահմաններից դուրս վարակված է 700 մարդ: |