ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Երեկ ՊԲ պաշտոնյաների կադրային «ջարդ» է կատարվել
10:30, 18.02.2020 | mamul.am
29657 | 0

Բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ վարչապետի մոտ խորհրդակցությունից հետո, ինչպես Ն. Փաշինյանն էր գրել, կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ: Առավոտյան արդեն լուրեր էին շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ասում են՝ պաշտոնները կլքեն նաև ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Ավելին, լուրեր կան, որ ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնը կզբաղեցնի Ջալալ Հարությունյանը, ով 2018-ից զբաղեցնում է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր