ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՀՀ ԱՆ արձագանքը՝ Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերին
12:45, 20.02.2020 | mamul.am
8484 | 0

Նախօրեին լրատվամիջոցները հայտնեցին, որ Իրանում մահացել են երկու հիվանդներ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը: Երկուսն էլ իրանցիներ, Ղում քաղաքի բնակիչներ են եղել: Նրանց մահվան փաստը հաստատել էր նաև Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը՝ սոցկայքի իր էջում:

Ըստ լրատվամիջոցների՝ մահացած իրանցիները չեն շփվել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից եկած մարդկանց հետ:

Իրանի քաղաքացիների հոսքը ՀՀ բավականին մեծ է, ուստի՝ MAMUL.am-ը Առողջապահության նախարարությունից փորձեց պարզել, թե անվտանգության խստացված միջոցառումներ իրականացվո՞ւմ են: Նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը միայն հետևյալն ասաց. «Իրանի հետ կապված այս պահին մենք մահվան պաշտոնապես հաստատված ինֆորմացիա չունենք, կա 2 դրական թեսթ: Ունենալու դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»,- նշեց մամուլի խոսնակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր