ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մահացել է cut, copy ու paste հրամանների ստեղծողը
15:15, 20.02.2020 | mamul.am
10514 | 0

ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լարրի Թեսլերը, հաշվողական տեխնոլոգիաների ոլորտի ծրագրավորող և մասնագետ, Cut (Ctrl+x), Copy (Ctrl+c) և Paste (Ctrl+v) հրամաններ ստեղծողը: Այս մասին հաղորդել է AppleInsider-ը, հաստատել է Xerox ընկերությունը, որտեղ նա աշխատել է 70-ականներց:

Թեսլերը ծնվել է Բրոնքս քաղաքում 1945-ին, սովորել է Սթենֆորդի համալսարանում՝ ստանալով գիտական աստիճան։ 60-ականների սկզբին եկել է Սիլիկոնյան հովիտ, երբ համակարգիչները լայնորեն հասանելի չէին շատերի համար: Նա սկսել է մասնագիտանալ ինտերֆեյսի ձևավորման մեջ՝ ձգտելով համակարգիչները դարձնել ավելի հարմարավետ:

1973-1980 թվականներին Թեսլերն աշխատել է Xerox Palo Alto հետազոտական կենտրոնում (PARC): Նրա ստեղծած cut, copy ու paste հրամաններն առաջին անգամ օգտագործվել են 1973-1976 թվականներին՝ Smalltalk-76 ծրագրավորման լեզվի վրա աշխատելիս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր