ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
#Apple-ը կարող է թույլ տալ փոխել բրաուզերը և էլփոստի հավելվածը #iPhone-ում և #iPad-ում․ #Bloomberg
22:30, 21.02.2020 | mamul.am
12356 | 0

Ամերիկյան Apple ընկերությունը կարող է թույլ տալ, որպեսզի սմարթֆոնների սեփականատերերը էլեկտրոնային փոստը ստուգելու համար փոխեն բրաուզերը կամ հավելվածը այլ ընկերությունների կողմից մշակված հավելվածներով, գրում է Bloomberg-ը:

Ըստ գործակալության տվյալների՝ Apple-ը քննարկում է այդ հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացրել: Գործակալության տվյալներով՝ Apple-ը 2008 թվականից ի վեր օգտատերերին հնարավորություն չի տալիս փոխել բրաուզերը ու էլփոստի հավելվածը iPhone-ում և iPad-ում: Apple-ը այս պրակտիկայի համար արդեն մի քանի անգամ ենթարկվել է քննադատության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր