Իրանի խորհրդարանական ընտրություններին քաղաքական տարբեր հայացքների առկայությունը հուշում է, որ երկրի ժողովուրդը ցանկանում է անձամբ որոշել սեփական ճակատագիրը, գրում է ТАСС գործակալությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ ընտրատեղամասից դուրս գալուց հետո: Հիշեցնենք, որ խորհրդարանի 290 տեղի համար պայքարում է 7148 թեկնածու, որոնց թվում մոտ 800-ը կին է: Առաջին քվեարկողներից մեկը եղել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ |