Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի տեղ կարդացի, որ այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազն ասել է, որ 44-օրյա պատերազմում պարտության «թիվ մեկ» պատճառներից մեկն այն է, որ «բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում»։
Էսքանն է ասել ոնց որ թե։
Ամենակարևորը չի ասել` ո՛ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր անելով կործանել Արցախն ու Հայաստանը, և թե որտե՛ղ են հիմա այդ բարձրաստիճան պաշտոնյաները։
Ես, իհարկե, կարող եմ նմանօրինակ լիքը «թիվ մեկ» պատճառներ հիշեցնել հարգելի տիկին դատախազին, ու հենց բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ոչ թե` իրենց կանանց. օրինակ` ինչպես էին արտերկրյա զանազան ռեստորաններում «տժժում», բայց... հիշեցնեմ, որ ի՞նչ լինի։
Ասըմ-խոսըմ են էլի»։