ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Քննիչն ու դատախազն անհամաձայնություն ունեն Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված». ՀՔԾ պետ
20:50, 21.02.2020 | mamul.am
3699 | 1

ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Քննիչը և դատախազը անհամաձայնություն ունեն մեղադրյալների կատարած արարքի որակի հետ կապված: Խոսքը վերաբերվում է արարքի միայն իրավաբանական որակմանը: Ձեռք բերված ապացույցների առումով որևէ տարակարծություն չկա: Մենք դատախազությունից ցուցումը ստացել ենք, մեր առարկությունը մերժել են և, բնականաբար, կվերաորակավորենք այն հոդվածով, որի ցուցումն է տվել դատախազությունը»,- ասել է Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր