ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«ՍԴ նոր դատավորների ընտրությունը պետք է ուղեկցվի լյուստրացիայի ու բարեվարքության մեխանիզմների ներդրմամբ». Ա. Բաբաջանյան
22:30, 22.02.2020 | mamul.am
3819 | 2

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործող Սահմանադրական դատարանն ամբողջական պատասխանատվություն է կրում պետության զավթման, ընտրական հանցագործությունների օրինականացման գործում ունեցած հանցակցության ու դերակատարության համար։ Ապրիլի 5-ի հանրաքվեն բովանդակազուրկ է, եթե մինչև հանրաքվեն Ազգային ժողովը հանդես չգա պետության զավթման գործում Սահմանադրական դատարանի դերակատարության վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականով։

Հանրաքվեից հետո սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրությունը պետք է ուղեկցվի լյուստրացիայի ու բարեվարքության մեխանիզմների ներդրմամբ, որը կերաշխավորի անկախ, անաչառ և Սահմանադրական դատարանի դատավորի անկաշկանդ գործունեության համար համալիր և ամբողջական լուծում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր