«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց, որի պատասխանը ես չունեմ, բայց կուզեի լսել. ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի ո՞ր հիմնադրույթի հիման վրա, և ինչպե՞ս է Արցախի իրավատիրությունը տարածվելու ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների վրա: Թե՞ կա այն մոլորությունը, որ նշյալ տարածքները պիտի հանձնվեն կամ հանձնվելու դեպքում հնարավոր կլինի Արցախը պաշտպանել և զերծ պահել հայաթափումից»: |