Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից անցած մեկ օրում մահացել է 71 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2663-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Փետրվարի 24-ին Չինաստանում հայտնաբերվել է վարակի 508 նոր դեպք, 2589 մարդ ապաքինվել և դուրս է գրվել բժշկական հաստատություններից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, փետրվարի 24-ի դրությամբ, Չինաստանից դուրս՝ աշխարհի 32 երկրներում գրանցվել է վարակի հաստատված 32 դեպք (մահվան 17 դեպք)։ Եվրոպական միությունում 232 միլիոն եվրո է հատկացվել համաճարակի դեմ պայքարի համար, Իտալիան ամենաշատն է տուժել կորոնավիրուսից։ Վարակի տարածման պատճառով իշխանությունները արգելել են այն մարզերում մուտքն ու ելքը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսը, չեղյալ են հայտարարել զանգվածային միջոցառումները, ներառյալ Վենետիկի կառնավալը, դպրոցներում չեղարկվել են դասերը, դադարեցվել է պետական և քաղաքային հաստատությունների աշխատանքը: Իտալիայում դադարեցվել է հոլիվուդյան բլոկբաստերային «Առաքելությունն անհնար է» ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումները` կորոնավիրուսի պատճառով: Հարավային Կորեայում դեպքերի թիվը գերազանցել է 700-ը, յոթ մարդ մահացել է: Ճապոնիայում մահացել է Diamond Princess զբոսանավի չորրորդ ուղևորը, հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բռնկում: Չինաստանում, չնայած համաճարակին, Toyota-ն վերսկսել է իր բոլոր չորս գործարանների աշխատանքը: |