Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ ՀԸ-ով հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է այն աշխատանքների մասին, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար: «Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում, հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը Ըստ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի՝ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում են. Ինչ վերաբերում է Մեղրիի անցակետին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել. ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ավելի ուշ ԲԿ-ում պարզվել է, որ ախտանիշները կորոնավիրուսին չեն համապատասխանում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |