Eset հակավիրուսային ծրագրի ստեղծողները տեղեկացրել են նախկինում անհայտ Kr00k (CVE-2019-15126) նոր խոցելիության մասին, որը թույլ է տալիս Broadcom և Cypress արտադրության Wi-Fi չիպերի միջոցով կոտրել գաջեթը։ Սպառնալիքի տակ են հայտնվել միլիարդից ավելի սարքեր, տեղեկացնում է ընկերությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ESET-ին։ «Ուսումնասիրության համաձայն՝ Kr00k-ն սպառնում է ավելի քան մեկ միլիարդ հանրաճանաչ գաջեթների՝ ներառյալ սմարթֆոններ, պլանշետներ, IoT դիվայսներ, ինչպես նաև Wi-Fi հասանելիության կետեր և երթուղիչներ»,- ասվում է զեկույցում: |