ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թուրքիան լրացուցիչ զորք է ուղարկել Սիրիա․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Իդլիբում
16:30, 28.02.2020 | mamul.am
6829 | 0

Թուրքական բանակը զրահատեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ, հաղորդել է Sabah-ը:
Հրապարակման համաձայն, շարասյուներում երևում են հատուկ նշանակության զորքեր և հրետանային ստորաբաժանումների ծառայողներ:
Բացի այդ, հաղորդվում է, որ երկու F-16 կործանիչ և մեկ անօդաչու թռչող սարք են դուրս եկել թուրքական Ինջիրլիք ավիաբազայից: Վայրէջք է կատարել ուղղաթիռ և հատուկ նշանակության ինքնաթիռ:

Այսօր Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Երկու կողմերն ընդգծել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակը կարգավորելու համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Կրեմլն ընդգծում է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել միջգերատեսչական խորհրդատվությունները և մշակել մոտ ապագայում հանդիպում անցկացնելու հնարավորությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր