ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կարճման որոշումը բողոքարկել եմ Երևանի դատախազին». Տիգրան Աթանեսյան
11:35, 29.02.2020 | mamul.am
4751 | 0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ. Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ:
Կարճման որոշումը բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր