ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ կովի մեզ են խմել՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար
14:10, 15.03.2020 | mamul.am
26069 | 0

Հարյուրավոր հնդիկներ Դելիում կովի մեզ խմելու ծիսակատարություն են իրականացրել՝ հույս ունենալով այդպես պաշտպանվել COVID-19 կորոնավիրուսից, գրում է Daily Mail-ը։

Հավատացյալների խոսքերով՝ իրենք բուժման նպատակով ավելի քան 20 տարի կովի մեզ են խմել ու լողացել են գոմաղբի մեջ և անգլիական ծագումով դեղամիջոցների կարիքը չունեն։

Աղբյուրը նշում է, որ կովի մեզ խմելը խրախուսում են նաև Հնդկաստանի իշխող «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության առաջնորդները, որոնք «այդ միջոցը կորոնավիրուսի և քաղցկեղի դեմ բալասան են համարում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր