ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թուրքիայում կարանտինի կանոներին չհետևող անձանց կենթարկեն քրեական պատասխանատվության
20:00, 17.03.2020 | mamul.am
3845 | 0

Թուրքիայում առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար քաղաքացիները, հնարավոր է, դատապարտվեն 2 ամսից 1 տարի ժամանակահատվածով ազատազրկման։

Նշվում է, որ եթե արտասահմանից և այդ թվում՝ Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացություն՝ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիները չենթարկվեն սահմանված կանոններին, ապա կարող են դատապարտվել Քրեական օրենսգրքի 195֊րդ հոդվածով, հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրք իրավաբան Յասեմին Քաֆադաղը, անդրադառնալով թեմային իրավական տեսանկյունից, ասել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ կարանտինին և ձեռնարկվող միջոցառումներին չենթարկվելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Նրա խոսքով՝ այն անձը, որը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ կխուսափի պահանջվող կանոններին հետևելուց, բացի վերոհիշյալից կարող է կանգնել խիստ փոխհատուցման պարտավորությունների առաջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր