ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Այլ տեսանկյունով արդեն անդրադարձել եմ այս հարցին, բայց մասամբ կրկնվեմ». Բորիս Նավասարդյան
09:40, 25.03.2020 | mamul.am
4186 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այլ տեսանկյունով արդեն անդրադարձել եմ այս հարցին, բայց մասամբ կրկնվեմ: Մտահոգիչ է, որ կորոնավիրուսը և, մասնավորապես, դրա լայն տարածումը ԵՄ անդամ երկրներում առիթ հանդիսացավ ժողովրդավարական (դեմոկրատական) կառավարման մոդելի մերժման մասին խոսելու: Իրականում ճգնաժամը պայմանավորված է ոչ թե դեմոկրատիայով, այլ անարդյունավետ և ինքնաբավ դարձած բյուրոկրատական մեխանիզմներով, ինչպես նաև ինքնությունների գործոնի արհամարհմամբ: Այդ «աղտոտող» բաղադրիչները իրենց բերած բազմաթիվ հետևանքներով տարածման հնարավորություններ բացեցին տարբեր ուղղվածության էքստրեմիզմի և պոպուլիզմի արջև: Միայն մաքրվելով դրանցից ժաղովրդավարական մոդելը կարող է իրացնել իր` խոշոր իմաստով, համարժեք այլընտրանք չունեցող ներուժ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր